Փչովի «Փոքրիկ Թրամփը» հայտնվել է ԱՄՆ նախագահի հանրահավաքի կողքին
Մինեապոլիսի հայտնի գիշերային ակումբի տանիքին կանգնեցվել է հսկայական փուչիկ նարնջագույն երեխայի կերպարով, որը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Hill-ին։
Նշվում է, որ փուչիկը տեղադրել են Թրամփի նախատեսված հանրահավաքի անցկացման վայրի դիմաց։
Ակումբի գլխավոր տնօրեն Դայնա Ֆրանկի խոսքով՝ իրենց հաստատությունը չի ընդունում ԱՄՆ ներկա նախագահի վիճելի հռետորաբանությունը։
Նա ավելացրել է, որ մինչ այդ իրենց դիմել են նման փուչիկ տեղադրելու խնդրանքով։