IBF և WBC վարկածներով աշխարհի չեմպիոնը Ferrari-ով մի քանի անգամ շրջվել է և ծանր վիճակում հոսպիտալացվել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում IBF և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Էրոլը Սփենսը հայտնվել է լուրջ ՃՏՊ-ում, հաղորդում է ABC-ն։
Նրա Ferrari-ն մի քանի անգամ շրջվել է։ Բռնցքամարտիկը ծանր վիճակում հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։