Լուկաշենկոն ասել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ». «էկզոտիկ» պահ ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ նեղ կազմով նիստի ժամանակ խիստ «էկզոտիկ» պահ է «արձանագրվել»՝ «դուզ» խոսքը հումորով ասելու վարպետ Լուկաշենկոյի կատարմամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ հանդիպման վայրն ու օրը, որոշվել է ևս մեկ արտահերթ նիստ անցկացնել՝ հստակեցնելու՝ ով է լինելու Տիգրան Սարգսյանի փոխարինողը ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնում, ու նաև որոշ օրենսդրական նախաձեռնություններ վերջնական տեսքի բերել: Որոշվել է օրը նշանակել դեկտեմբերի 20-ին, վայրը՝ Սանկտ-Պետերբուրգ, սակայն Վլադիմիր Պուտինն ասել է` այդ օրը КГБ-ի տոնն է, ես պետք է պարգևներ հանձնեմ, հետո հավելել, որ դեկտեմբերի 19-ին կհանձնի, այսինքն՝ կմասնակցի նիստին:
Նիկոլ Փաշինյանը «պապից ավելի կաթոլիկ» է եղել, առարկելով, թե Հայաստանում նույնպես տոնը տոնվելու է, և ինքը նույնպես պետք է պարգևներ հանձնի: Լուկաշենկոն ասել է. «Էլ ի՞նչ КГБ, ЦРУ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: