Կառավարությունը նվազեցրեց «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ընկերությունների կանոնադրական կապիտալները
ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացվեց հիմք ընդունելով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների 2018 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2018 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքին, որոնք կազմել են համապատասխանաբար` 9 522 184 հազ. դրամ և 1 857 802 հազ. դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթի համաձայն, եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ ակտիվների արժեքը (սեփական կապիտալը) փոքր է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազեցումը:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով «Նաիրիտ-2» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների համապատասխանաբար՝ 9 548 841 հազ. դրամ եւ 1 958 516 հազ. դրամ կազմող կանոնադրական կապիտալները բաժնետոմսերի անվանական արժեքների փոքրացման միջոցով նվազեցվեց համապատասխանաբար՝ 26 657 հազ. դրամով և 100 714 հազ. դրամով ու դրանք համապատասխանեցվում են ընկերությունների 01.01.2019թ. դրությամբ համապատասխանաբար՝ 9 522 184 հազ. դրամ և 1 857 802 հազ. դրամ կազմող զուտ ակտիվների (սեփական կապիտալների) արժեքին: