«Յուվենտուսը» ֆուտբոլիստների փոխանակության գործարք կառաջարկի «Մանչեսթեր Յունայթեդին»
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վերադարձնել թիմի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Dailymail-ի հաղորդմամբ՝ Պոգբայի տեղափոխության դիմաց «Յուվենտուսը» պատրաստ է հրաժարվել գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանի և խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններից:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդին» նոր հարձակվողներ են հարկավոր:
Ֆրանսիացի Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: