Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Տոտենհեմը»
Անցած տարվա դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը», եթե լինի այդպիսի առաջարկ, հաղորդում է Daily Mail-ը։
Պորտուգալացի մասնագետը հետեւում է «Տոտենհեմում» ընթացող գործընթացներին։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարությամբ լոնդոնյան թիմն անհաջող է մեկնարկել ընթացիկ մցրաշրջանում։
Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը», որը ֆրանսիացի Զինեդին Զիդանին պաշտոնանկ անելու դեպքում, կհրավիրի պորտուգալացի մարզիչին։