Instagram-ում «մութ թեմա» է հայտնվել
Instagram-ի թարմացումից հետո iOS-ում «մութ թեմա» է հայտնվել։
«Մութ թեմայի» ակտիվացման ժամանակ ամբողջ ֆոնը սևանում է, իսկ տեքստը, Instagram ապրանքանիշը և տարատեսակ նշանները ներկվում են կոնտրաստային սպիտակ գույնով։ Այսպիսի համակարգը աշխատում է հաղորդագրությունների բաժնում, ինչպես նաև IGTV-ում, հայտնում է IXBT-ը։
Նոր ռեժիմը փորձել ցանկացողները կարող են ներբեռնել App Store հավելվածի թարմ տարբերակը։