Զոհրաբ Մնացականյանը ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղարի հետ խոսել է համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ. (Լուսանկար)
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին: Այս մասին Operativ.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:
Կողմերը կարևորել են ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ: