Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ հետ եղել է Ծիծեռնակաբերդում (Լուսանկարներ)
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների և քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այս պահին Ծիծեռնակաբերդում է։ Նրանք կարմիր վարդեր են խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյան Ուեսթը Հայաստան էր ժամանել WCIT 2019 համաժողովին մասնակցելու նպատակով։ Մինչ այդ նա երեխաներին կնքել էր Էջմիածնում։
Լուսանկարները՝ News.am-ի: