Բանակը կրակելու հրաման չէր ստացել. Արտակ Դավթյանը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին զինվորականների մասնակցության մասին մնում է նույն կարծիքին
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին զինվորականների մասնակցության մակարդակի առնչությամբ մնում է իր նույն կարծիքին:
«Կան քրեական գործեր, դատական գործընթացներ են ընթանում: Պատասխանները կստացվեն դատավարության ընթացքում»,- հայտարարեց Դավթյանը:
Պատասխանելով հարցին, որ մեկ տարի առաջ ինքը կարծիք է հայտնել այն մասին, որ բանակը կրակելու հրաման չի ստացել, Դավթյանը նշեց. «Այլ կարծիք չեմ հայտնել եւ այլ ասելիք չունեմ»: