Գվարդիոլան դիտողություն է արել Դավիդ Սիլվային
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհ է եղել թիմի ավագ Դավիդ Սիլվայից Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։ Մանչեսթերյան թիմը 0։2 հաշվով պարտվել էր «Վուլվերհեմփթոնին»։
Հանդիպման ժամանակ Գվարդիոլան իր մոտ է կանչել Դավիդ Սիլվային եւ քննադատել քիչ շարժվելու համար։ «Դավիդ, դու քիչ ես վազում։ Ո՞ւր են ոտքերդ»,- բղավել է Գվարդիոլան։
Սպասվում է, որ 33-ամյա Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից», որը ներկայացնում է 2010 թվականից։