Ես անպայման ուզում եմ գնալ իրավաբանական դպրոց. Քիմ Քարդաշյանը խոսեց հոր մասին (Տեսանյութ)
Ես անպայման ուզում եմ գնալ իրավաբանական դպրոց, ես հավատում եմ, որ հայրս ազդեցություն ունեցավ այդ որոշման վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը:
«Բայց ես գիտեմ, որ ինչ ճանապարհ էլ ընտրեմ, իր համար լավ կլիներ: Նա կհարգեր իմ ցանկացած որոշում: Նա տարիներ առաջ ինձ բացատրել է, թե որքան դժվար է գնալ իրավունքի ճանապարհով: Նա լավագույնն էր»,-ընդգծեց Քարդաշյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի հետ կապված որևէ արտադրանք թողարկի, բիզնես ներդրում անի Հայաստանում, նա պատասխանեց. «Ես հույս ունեմ»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Հայաստանի վարչապետը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, մեգադիվան ասել է, որ դա կարող է արդյունավետ լինել. «Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի»,- ընդգծել է նա: