Խամես Ռոդրիգեսը հրաժարվել է միանալ Կոլումբիայի հավաքականին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հրաժարվել է միանալ Կոլումբիայի հավաքականին, հաղորդում է Marca-ն։
Ֆուտբոլիստը հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշի հետ եւ խնդրել հրավեր չուղարկել։ 28-ամյա ֆուտբոլիստը ազգային թիմի խաղացող է 2011 թվականից։
Խամես Ռոդրիգեսը մտադիր է կենտրոնանալ Արքայական թիմում մարզումների վրա եւ հասնել մշտական տեղի մեկնարկային կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալում» մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։