Ռոնալդու․ Հրաշալի զգացում է, երբ դարձյալ առաջին տեղում ես (Լուսանկար)
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը Միլանի «Ինտերի» նկատմամբ Իտալիայի առաջնության 7-րդ տուրում։
«Թիմի շատ ուժեղ մրցելույթ էր։ Հրաշալի զգացում է, երբ դարձյալ մրցաշարային աղյուսակի առաջին տեղում ես»,- գրել է Ռոնալդուն։
«Յուվենտուսը» վաստակել է 19 միավոր եւ 1 միավորով շրջանցել «Ինտերին»։