«Իմ քայլը» չի պատերազմում ՀՀ ՍԴ-ի հետ
Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու մասին նախաձեռնության հարցով փաստարկները հիմնավորված են: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորը վստահեցնում է, որ դա անկախ քաղաքական գործընթաց է:
«Դա անկախ գործընթաց է: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես կրկին կարող եմ նշել, որ մենք չենք պատերազմում ՍԴ-ի հետ, եւ նորմալ չէ, երբ մեկ պետական մարմին ինստիտուցիոնալ պատերազմ է վարում մեկ այլ մարմնի հետ»,- նշել է Վարդանյանը: