Բակո Սահակյանը Բրայան Արդունու հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ:
Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ վստահություն հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում: