Երեք օրում գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 60 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 13, ծեծի՝ 9, ապօրինի ծառահատման՝ 6, յուրացման կամ վատնման, խուլիգանության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, հարկերից խուսափելու եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, բռնաբարության կամ բնաբարության փորձի եւ բնակարանային գողության՝ 2-ական, կողոպուտի, անձի առեւանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առեւտրային կամ այլ կազմակերպությունների կողմից լիազորությունները չարաշահելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու ու թմրանյութի մաքսանենգության 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության՝ 2, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, ավտոմեքենա փախցնելու եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպքեր։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: