Մեսսին՝ 21-րդ դարում Պրիմերայի 16 մրցաշրջանում անընդմեջ գոլ խփած միակ ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սեւիլիային» խփած գոլի շնորհիվ դարձավ 21-րդ դարում Պրիմերայի 16 մրցաշրջանում անընդմեջ գոլ խփած միակ ֆուտբոլիստը։ «Սեւիլիայի» դեմ խաղում (4։0) Մեսին 78-րդ րոպեին տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով առաջին գոլն այս մրցաշրջանում։
32-ամյա Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 692 հանդիպման, խփել 604 գոլ, կատարել 244 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի 10-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։