Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը ռեկորդային նվազագույնի է հասել
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը պաշտոնը ստանձնելու պահից սկսած ռեկորդային նվազագույնի է հասել, հետեւում է հարավկորեական Realmeter հետազոտական գործակալության տվյալներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության տվյալներով՝ Մուն Չժե Ինի պետական քաղաքականության դրական վարկանիշը հոկտեմբերի առաջին շաբաթում եղել է ռեկորդային ցածր՝ 44,4 տոկոս, ինչը 2,9 տոկոսային կետով ցածր է, քան սեպտեմբերի վերջին շաբաթվա արդյունքը: Նախորդ նվազագույնը (44,9 տոկոս) գրանցվել էր 2019-ի մարտին:
Քաղաքացիների դժգոհության մակարդակը նույնպես ռեկորդային մեծություն է ունեցել: Ընդ որում՝ հարավկորեացի առաջնորդի քաղաքականությունը բացասաբար գնահատող հարցվածների 52,3 տոկոսից 40,6 տոկոսը կարծում է, որ նախագահն իր պարտականությունները «չափազանց վատ» է կատարում:
Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը 2007 մարդու շրջանում հեռախոսային զրույցի մեթոդով, 95 տոկոս հավանականությամբ սխալի առավելագույն չափը 2,2 տոկոսը չի գերազանցում: