«Այաքսը» պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել առանցքային խաղացողներից մեկին
Հոլանդիայի չեմպիոն եւ գավաթակիր Ամստերդամի «Այաքսը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Հակիմ Զիեշին, որն անցած մրցաշրջանում թիմի առանցքային խաղացողներից էր։
Մարոկկոն ներկայացնող 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի առաջատար ակումբներ։ «Այաքսը» կքննարկի 50 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները, հաղորդում է De Telegraaf-ը։
Նախկինում «Այաքսը» պատրաստ է եղել Զիեշին վաճառել 26 միլիոն եվրոյով, սակայն գործարքը տեղի չի ունեցել։
Ընթացիկ մրցաշրջանում Զիեշը «Այաքսի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։