Քիմ Քարդաշյանը Երևանում առաջին ժամերի ընթացքում չի կարողացել քնել և գրառում է արել Twitter-ում
Քիմ Քարդաշյանը Երեւանում է։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ ուշ երեկոյան՝ մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։ Երեկ ամբողջ օրվա ընթաքում լրագրողները նրան սպասում էին օդանավակայանում, սակայն նա ընտանիքի հետ դուրս է եկել այլ՝ նախագահական ելքով եւ մեկնել հյուրանոց, ուր եւս մուտք չի գործել գխավոր մուտքից։
Ժամանումից մի քանի ժամ անց աստղը հրապարակում է արել Twitter-ում. «Երևանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, և ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին»։
Ավելի վաղ Քարդաշյանը Twitter-ում հայտնել էր Հայաստան ժամանելու մասին։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան և հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առևտրի ոլորտի զարգացմանը և հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա։