Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում

Դեռ հարց է՝ ով կարող է հավակնել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովուրդը թե՞ Ադրբեջանի «բնակչությունը». Խոսրով Հարությունյանի գրառումը

Դեռ հարց է՝ ով կարող է հավակնել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովուրդը թե՞ Ադրբեջանի «բնակչությունը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա, մասմավորապես, նշել է.


«Ելույթ ունենալով Վալդայան Միջազգային դիսկուսիոն ֆորումում Ադրբեջանի նախագահը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի առաջարկն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի ժողովուրդների համար, նախ հարկ համարեց հայտարարել, որ չի եղել Ղարաբաղի ժողովուրդ, այլ եղել է Ադրբեջանի այդ տարածքի ազգաբնակչություն՝ կազմված հայերից եւ ադրբեջանցիներից:

Պետք է ենթադրել, որ իր այդ մեկնաբանությամբ Ալիեւը ցանկանում էր իրավական առումով անհիմն որակել «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» հասկացությունը, դրանով իսկ մեկ ավելորդ անգամ եւս ուկընդիրների ենթագիտակցության մակարդակում ամրագրել այն ընկալումը, որ հակամարտության առարկան տարածքային վեճն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Ըստ իս, Ալիեւի ելույթի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հատվածի գլխավոր միտքը դա էր եւ այն աննկատ, բայց ավելի ակցենտավորված իր լսարանին հասցնելու նկատառումով է Ալիեւը փորձում իրավական առումով «խոտանել» հայկական կողմերի թեզը առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ առարկան միջազգային իրավունքի ուժով Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա Արցախի Հանրապետության՝ որպես անկախ պետական կազմավորում, կարգավիճակի միջազգայնորեն ճանաչումն է:

Թողնենք մի կողմ այն հանգամանքը թե որքանով է Հայաստանը, կամա թե ակամա, նպաստում Ադրբեջանի այդ դիրքորոշման պոպուլյարիզացմանը միջազգային շրջանակներում (դա հաջորդիվ): Ադրբեջանի նախագահի խոսքի առանցքային նպատակը «Ղարաբաղի ժողովուրդ» հասկացության իմաստազուրկ լինելը ներկայացնելն էր, ընդ որում իբր ոչ էական եւ ինքնըստինքյան հասկանալի մի անվիճելի ճշմարտություն՝ օգտագործոլով գլխավորը՝ երկրորդականի տակ ներկայացնելու բանավոր խոսքի հայտնի հնարքը:

Հետեւաբար Հայկական կողմի գլխավոր խնդիրը պետք է լինի Ադրբեջանական այդ թեզի իրավական առումով անիմաստ լինելը ներկայացնելը բոլոր միջազգային հարթակներում եւ դիվանագիտական խողովակներով շփումներում:
Առավել, որ հայկական կողմերի դիրքորոշումը հիմնավորված է բավարար քանակի իրավական ակտերով եւ միջազգային իրավունքի նորմերով:

Նախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ողջ ընթացքում բազմաթիվ անգամներ ընդունվել են Մինսկի Խմբի համանախագահողների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարություններ, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունելի իրավական հիմքերը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում: Հետեւաբար, եթե որեւէ այլ փաստարկ չբերվի, ապա միայն նշվածը բավարար է Ալիեւին սխալ հանելու եւ իրերին չտիրապետելու, ուստի եւ միջազգային այդ հեղինակավոր լսարանը մոլորեցնելու նպատակով մանիպուլիացիաներին դիմելու համար՝ փաստելով նրա խոսքերում լրջության բացակայությունը:

Բայց Ղարաբաղի ժողովրդին որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ընդունելու հարցում, ըստ իս, ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ այն իրավական փաստը, որ դեռեւս 1991թ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից դուրս գալու կարգի մասին» ԽՍՀՄ օրենքով սահմանված էր (հոդված 3), որ ավտոնոմ հանրապետությունների եւ մարզերի ժողովուրդները ( օրենքում օգտագործվող իրավական տերմինն է) իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց պետական կազմավորման կարգավիճակը, ընդ որում՝ ինչպես ԽՍՀՄ կազմում, այնպես էլ նրանից դուրս:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պահպանելով այդ օրենքի տառն ու ոգին 1991թ դեկտեմբերի 10-ին ժողովուրդների ազատ կամարտահայտման միջազգայնորեն ընդունված ինստիտուտի՝ հանրաքվեի միջոցով հռչակել է իր անկախությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:

Ի դեպ հարկ է նշել, որ Ադրբեջանն իր անկախությունը չի հռչակել ժողովրդի կամարտահայտությամբ (նա ընդունել է հռչակագիր, ինչը բավարար իրավական հիմք չէր ԽՍՀՄ կազմում անկախության հռչակման համար) եւ ճանաչվել է որպես անկախ պետական կազմավորում ԽՍՀՄ փլուզման իրավական փաստով:

Այսինքն մինչեւ ԽՍՀՄ գոյության դադարեցումը Ադրբեջանը եղել է ԽՍՀՄ կազմում եւ նրա անկախությունը դարձել է ԽՍՀՄ փլուզման պարտադրված իրավական հետեւանք, այն դեպքում, երբ ԽՍՀՄ փլուզման պահին Լեռնային Ղարավբաղը անկախ պետական կազմավորում էր՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը եւ բալթյան երկրները:

Այս ամենից հետո դեռ հարց է ով ավելի շատ իրավունք ունի հավակնելու միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակին՝ Արցախի ժողովուրդը թե՞ Ադրբեջանի բնակչությունը»:

դիտվել է 406 անգամ
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan