Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում շարունակվել է Գնել Խ.-ի գործի դատական քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Գնել Խ.-ի գործի դատական քննությունը:


1976 թվականին ծնված Գնելին մեղադրանք է առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Դեպքի կատարման պահին Գնել Խ.-ն 36 տարեկան էր, իսկ դատարանում հիմա նստած է 43-ամյա Գնելը, ով 7 տարի գտնվելով հետախուզման մեջ կամովին ներկայացել է ոստիկանություն 2018 թվականի դեկտեմբերին:


Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հուլիսի 22-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Գնել Խ.-ն Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի հետնամասում վիճաբանել է գործով տուժող Ռուստամ Ա.-ի հետ՝ իր մեքենային ճանապարհը չզիջելու հարցի շուրջ:

Միջադեպի մասին տեղեկացել է Ռուստամ Ա.-ի որդին, հանդիպել է Գնելի հետ, պայմանավորվել են հաշտվելու նպատակով գնալ հոր աշխատավայր՝Ջրվեժ թաղամաս:


Շուրջ կես ժամ անց Ռուստամի որդին՝ իր մեքենայով, իսկ Գնել Խ.-ն եղբոր ու ևս երկու անձի հետ՝ իր «Աուդի» մեքենայով, գնացել են Ջրվեժ թաղամաս՝ «Բազալտի գործարանի» տարածքում գտնվող, Ռուստամ Ա.-ին պատկանող ավտոնորոգման կետ:

Սակայն հաշտության փոխարեն նորից վեճ է առաջացել, և, ըստ մեղադրանքի՝ Գնել Խ.-ն «գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած ու իր հետ նախապես վերցրած «Մակարով» մոդելի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակով կրակոցներ է արձակել Ռուստամ Ա.-ի ոտքերի ուղղությամբ՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով մեծ ու փոքր ոլոքոսկրերի բեկորային կոտրվածքներով ուղեկցված ձախ սրունքի շրջանի հրազենային, գնդակային վիրավորման ձևով՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»:

Դեպքից հետո Գնել Խ.-ն գտնվել է հետախուզման մեջ, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն 2018 թվականի դեկտեմբերին:
Դատարանը քրեական գործում առկա գրավոր ապացույցների հետազոտման փուլում է:

Հրապարակվեց ու հետազոտվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը: Զննությունը կատարվել է տուժողի որդու մասնակցությամբ: Վերջինս մատնացույց է արել Ջրվեժ թաղամասի «Բազալտի գործարանի» տարածքում գտնվող ճաշարանի հարևանությամբ եղած մետաղե տաղավարը, հայտնել է, թե հայրը կանգնած է եղել այդ տաղավարի մոտ, երբ չորս հոգի մեքենայով մոտեցել են, ապա կրակոցներ են արձակվել հոր ուղղությանբ:

Համաձայն դեպքի վայրի զննության արձանագրության՝ դեպքի վայրում հայտնաբերվել ու առգրավվել են 3 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև 1 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Դրանք առգրավվել են: Հայտնաբերվել է նաև արյան 2 հետք, որոնցից բամբակե խծուծներով վերցվել են նմուշներ, փաթեթավորվել են:

Այս արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե դեպքի վայրում հայտնաբերված 7,62 մմ տրամաչափի փամփուշտը այլ զենքի՝ ո՛չ «Մակարով» մոդելի ատրճանակի համար նախատեսված լինելով՝ ներառված չէ Գնել Խ.-ի մեղադրանքի մեջ, սակայն չգիտես թե ինչու՝ դեպքի վայրի զննության արձանագրության՝ տվյալ փամփուշտն առգրավելու վերաբերյալ նախադասությունը նույնպես ներառված է մեղադրական եզրակացության մեջ ու «հրամցված է դատարանին»: Ըստ պաշտպանի՝ ինքն այնպիսի տպավորություն է ստանում, որ եթե դեպքի վայրում «տանկ էլ հայտնաբերվեր», Գնել Խ.-ի մեղադրական եզրակացության մեջ ներառվելու էր…

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ դեպքի վայրում արյան երկու հետք է հայտնաբերվել՝ «բավարար քանակությամբ արյամբ», որոնցից բամբակե խծուծներով նմուշներ են վերցվել: Այս հանգամանքի հետ կապված՝ պաշտպանը խոստացավ համապատասխան ապացույցների հետազոտման ժամանակ հանդես գալ հայտարարությունով:

Մեղադրող դատախազ Մ. Արամյանն ի պատասխան պաշտպանի հայտարարության՝ պարզաբանեց, որ 7,62մմ տրամաչափի փամփուշտը, որ հայտնաբերվել է դեպքի վայրում, իրոք՝ ներառված չէ Գնել Խ.-ի մեղադրանքի մեջ, մեղադրանքի կողմը այդ հանգամանքի վերաբերյալ շարադրանքը մեղադրական եզրակացության մեջ ներառել է՝ դեպքի վայրի զննության արձանագրության ամբողջականությունը պահպանելու, ոչ թե «տպավորություն ստեղծելու կամ դատարանին հրամցնելու նկատառումով»: Ինչ վերաբերում է 7,62 մմ տրամաչափի փամփուշտին, ապա այն ամբաստանյալի մոտ եղած 9 մմ տրամաչափ ունեցող «Մակարով» ատրճանակին համապատասխան ռազմամթերք չէ, այդ փամփուշտը ներառված է այլ անձի մեղադրանքում:

Հրապարակվեց դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությունը: Դեպքի վայրի այս լրացուցիչ զննությունը կատարվել է արդեն 2018 թվականին՝ գործով տուժող Ռուստամ Ա.-ի մասնակցությամբ: Վերջինս ցույց է տվել Ջրվեժ թաղամասում՝ նախկին «Բազալտի գործարանի» տարածքում գտնվող, իրեն պատկանող ավտոնորոգման կետի դիմացի հատվածը, հայտնել է, թե դեպքի օրն ինքն այդտեղ է հանդիպել Գնել Խ.-ին ու նրա հետ՝ ևս երեք հոգու: Ինքը Գնելի տաբատի արանքում տեսել է զենք, մտել է իր ավտոնորգման կետ, մի երկաթի կտոր է վերցրել, դրանով հարվածել է Գնելին: Դրանից հետո միայն Գնելը կրակել է իր ոտքերի տակ: Երբ ինքը ցանկացել է ձեռքի երկաթի կտորով նորից հարվածել Գնելին, վերջինս կրակել է իր ոտքին: Այդ ժամանակ ինքը լուրջ վնասվածք չի ստացել: Միայն երրորդ կրակոցից է վնասվել իր ոտքի ոսկորը, ինքը վայր է ընկել:

Տուժողը հայտնել է, թե բացի Գնելից՝ իր ուղղությամբ ուրիշ ոչ ոք չի կրակել, ոչ ոք իրեն վնասվածք չի պատճառել:
Քննիչը հարցրել է՝ ինչո՞ւ է Ռուստամը երկաթի կտոր վերցրել ու հարվածել Գնելին:

Տուժողը պատասխանել է, որ իր վրա հանդիպման եկածների քանակը չի ազդել, ինքը վախեցել է, երբ տեսել է Գնելի մոտի զենքը…

Այս արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ ու նշեց, թե մեղադրական եզրակացության մեջ տուժողի՝ վերը հիշատակված պատասխանի վերաբերյալ «ֆանտաստիկայի ժանրից մի նախադասություն է գրված», իբր՝ տուժող Ռուստամ Ա.-ն Գնելի կնոջ ծնողների հարևանն է, նման պատասխան տալով՝ նա ցանկացել է օգնել Գնելին, որ վերջինս մեղմ պատիժ ստանա: Ըստ պաշտպանի՝ Հայաստանում բոլորը իրար հարևան են, նման տեսանկյունից պատճառաբանություն կատարելը իրականության հետ ոչ մի կապ չունի, այն անհիմն է:

Դատարանը հրապարակեց արձանագրություններ՝ առգրավում կատարելու և նմուշներ վերցնելու մասին: Առգրավվել է վիրահատական ճանապարհով տուժողի ոտքից հանված գնդակը: Նմուշներ են վերցվել ինչպես տուժողի, այնպես էլ մեղադրյալի արյունից:

Պաշտպանը ևս մեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե դեպքի վայրի առաջին զննության ժամանակ քննիչը արյան երկու հետքից, որտեղ «բավարար քանակությամբ» արյուն կար, բամբակի խծուծներով նմուշներ էր վերցրել, ու փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք երկու տարբեր մարդկանց պատկանող արյան նմուշներ են, այսինքն՝ դեպքի վայրում եղել է ոչ միայն տուժողի արյունը:

Նախ՝ պաշտպանը անհամաձայնություն հայտնեց մեղադրական եզակացության այն ձևակերպման հետ, թե կրակոցներն արձակվել են դեպքի վայրում ծավալված «վիճաբանության» արդյունքում: «Վիճաբանության մասին խոսք լինել չի կարող, առնվազն՝ ծեծկռտուքի մասին պիտի նշվեր»,- ասաց պաշտպանը: Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը «ցանկություն չի ունեցել պարզելու՝ դեպքի վայրում մինչև կրակոցները վիճաբանությո՞ւն է եղել, թե՞ ծեծկռտուք»… Նաև՝ չի պարզվել՝ Գնել Խ.-ի մարմնի ո՞ր մասից է արյուն հոսել, ինչի արդյունքում բավարար արյան քանակությամբ հետք է մնացել դեպքի վայրում:

Հրապարակվեցին Գնել Խ.-ի կողմից ինքնակամ ոստիկանություն ներկայանալու և հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը ներկայացնելու արձանագրությունները:

Պաշտպանը հայտարարեց՝ Գնել Խ.-ն ատրճանակի հետ ներկայացրել է նաև պահեստատուփը, որը դատարակ է եղել, ու վարույթն իրականացնող մարմինը «ցանկություն չի ունեցել պարզելու»՝ դեպքի պահին՝ 2012 թվականին, քանի՞ փամփուշտ է եղել «Մակարովի» պահեստատուփի մեջ: Եթե երեքից ավելի փամփուշտ է եղել, որտե՞ղ են մնացած փամփուշտները…

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի քրեական գործում առկա գրավոր և այլ ապացույցների հետազոտումը: Դրանից հետո դատարանը կանցնի տուժողների ու վկաների հարցաքննություններին:

Նյութի սկզբնաղբյուր՝ 1in.am

դիտվել է 546 անգամ
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan