National Geographic-ի թղթակիցը հրազենային վիրավորում է ստացել թմրավաճառի հետ հարցազրույցի ժամանակ
Ամերիկյան National Geographic հեռուստաալիքի աշխատակիցը հրազենային վիրավորում է ստացել թմրավաճառի հետ հարցազրույց վարելիս:
Լրագրողի զրուցակիցն ինքն էլ մահացել է զինված հարձակման հետևանքով, հայտնում են Մեքսիկայի Չեուաուա նահանգի պետական դատախազությունից:
«Նկարահանող խումբը տանը հարցազրույց էր նկարահանում, որը պարզվեց, թմրանյութի վաճառքի կետ է», – հայտնում է գործակալությունը ՌԻԱ Նովոստիին:
Հստակեցվում է, որ հակառակորդ խմբավորման անդամները ներխուժել են տուն և կրակել թմրավաճառի վրա: Հեռուստալրագրողը ոտքի վիրավորում է ստացել և տեղափոխվել տեղի հիվանդանոց:
Պարզվել է՝ հարցազրույցից առաջ հեռուստաալիքի աշխատակիցները խորհրդատվության համար դիմել են դատախազություն, բայց չեն հայտնել, որ պատրաստվում են հարցազրույց վարել թմրանյութերի առևտրի տանը:
Պարզվել է նաև, որ ավելի վաղ այս տանը տեղի հանցավոր խմբի երկու անդամներ են գնդակահարվել: