Նովակ Ջոկովիչը՝ Տոկիոյի մրցաշարի հաղթող (Տեսանյութ)
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց թենիսի Տոկիոյի մրցաշարի հաղթողի կոչումը։ Սերբ մարզիկը եզրափակիչում մրցել է ավստրալացի Ջոն Միլմենի հետ եւ առավելության է հասել 6։3, 6։2 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 10 րոպե։
Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար էր։