Խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ հարձակումները. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի վրա հրաձակումը և այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես Հայելի ակումբի դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, Հայկական Ժամանակը: Սրա համար?»,- գրել է նա:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով Hraparak.am լրատվականին, հայտնել էր, որ հարձակում է տեղի ունեցել Hayeli.am մամուլի ակումբի վրա:
4 երիտասարդներ ձվեր են նետել մամուլի ակումբի ուղղությամբ, նրանցից Դավիթ Հովաննիսյանն ներկայացածն էլ ասաց, որ պահանջում են փակել լրատվամիջոցը:
Նրանց խոսքով` նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Operativ լրատվականը, հղում կատարելով News.am լրատվականին, հայտնել էր նաև, որ Անժելա Թովմասյանը պնդում է, թե սա քաղաքական հետապնդում է, նա դիմել է իրավապահներին:
«Սա այլանդակ հարձակում էր լրատվամիջոցի դեմ և ես պահանջում եմ, որ ՀՀ վարչապետը, ոստիկանապետն արձագանքեն այս միջադեպին»,- ասել էր նա :