Իսպանիայում թմրավաճառները փրկել են ջրում խեղդվող ոստիկաններին. (Տեսանյութ)
Թմրավաճառները փրկել են իսպանացի ոստիկաններին, որոնք հայտնվել էին ջրում հետապնդման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Europa Press-ը։ Գործողության տեսանյութը տարածել է Քաղաքացիական գվարդիան, այն հասանելի է YouTube-ում, տեղեկացնում է Լենտա.ռու-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավային ափին, Մալագա քաղաքից ոչ հեռու, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության ընթացքում։ Սկսվել է հետապնդում, որի ժամանակ ոստիկանական նավակը բախվել է չարամիտների նավին։ Դրա հետեւանքով երեք գվարդիական հայտնվել է ջրում։
Գործողությանը մասնակցող ոստիկանական ուղղաթիռի անձնակազմը համարել է, որ տեղի ունեցածը սպառնում է իրավակարգի պահապանների կյանքին եւ կոչ է արել կասկածյալներին օգնության հասնել։ Գվարդիականներին օգնեցին, իսկ հետո նրանք ձերբակալեցին չորս փրկարարի՝ թմրավաճառության մեջ կասկածանքով։ Միեւնույն ժամանակ, առգրավվեց 80 հակ հաշիշ՝ մոտ 3 հազար կիլոգրամ ընդհանուր քաշով։