Անտառապետը խոստովանել է,որ իր գիտությամբ է՝ «Ղամշու Թալա» սարամասում ծառերը հատվել
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նոյեմբերյանի անտառտնտեսության», «Զիկատար» անտառպետության 2-րդ պահաբաժնից «Ղամշու Թալա» սարամասի ժամանակավոր կացարանների մոտակայքում, հայտնաբերել են արմատախիլ արված, կոճղարմատից հատված, առանց անտառտնտեսության համապատասխան կնիքի, 33 եւ 36 սմ տրամագծով 2 հաճարենի:
Ոստիկանությունից Operativ.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանություն բերման են ենթարկվել 41-ամյա մի տղամարդու եւ 33-ամյա անտառապահին։ Վերջինս հայտնել է, որ նշված ծառերն ապօրինի հատվել են իր գիտությամբ։
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր