Էկոակտիվիստները փակել են առևտրային կենտրոնը Փարիզում
Կլիմայական փոփոխությունների դեմ հանդես եկող ակտիվիստները փակել են Փարիզի առեւտրային կենտրոնը, տեղեկացնում է Associated Press-ը։
Xtinction Rebellion ընկերության հարյուրավոր ընդվզողներ միավորվել են «դեղին բաճկոնների» շարժման մի քանի անդամների հետ և ներխուժել «Italie Deux» առևտրային կենտրոնի տարածք Ֆրանսիայի մայրաքաղաքի հարավում։
Ցուցարարները փակել են առևտրային կենտրոնի դռները։ Արդյունքում՝ խանութները փակել են իրենց դռները գնորդների առջև։
Նշվում է, որ ցուցարարները տանում են պաստառներ՝ «արմատական էկոլոգիայի և կապիտալիզմի մահվան» մասին կոչերով։
Առևտրային կենտրոնի փողոցում հավաքվել են տասնյակ ոստիկաններ, որոնք հետևում են բողոքի ցույցի ընթացքին։