Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ. Ներգրավվել է 19 մարտական հաշվարկ
Հոկտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, 6000 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 0.5 հա, Ղազանչի գյուղում՝ 1 հա,
Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 5500 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: