Խոշոր վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին․ 5 հոգի հոսպիտալացվել է. (Լուսանկար)
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել է, 3-ը՝ Աշտարակի, երկուսը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների մեջ կան նաև ՊՆ պայմանագրային զինծառայողներ, իսկ ավտոմեքենաներից մեկի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ: