Զառա Արամյանը հոսպիտալացվել է
Հաղորդավարուհի Զառա Արամյանը հոսպիտալացվել է և այժմ գտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Զառա Արամյանը, նախնական տվյալներով, սրտի հետ կապված գանգատներ է ունեցել։ Վիճակը գնահատվում է բավարար։
Բժշկական կենտրոնից հայտնել են, որ հաղորդավարուհին հոսպիտալացվել է՝ հետազոտություններ անցնելու նպատակով։