Աշխատանք է տարվում, որ կարողանանք հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանք կատարել
Մի նորություն պետք է ասեմ, որի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղյակ չեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Աշխատանք է տարվում, որ կարողանանք հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավումն ապահովել։ Ես չեմ կարող լրիվ բացել, թե ինչ ձեւով է սա արվելու, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, եւ հնարավոր է, որ այս ուղղությամբ կարողանանք լուրջ հաջողություններ ունենալ, այն իմաստով որ ավելի էժան գներով կարողանան բնակարան ստանալ, եւ հնարավոր է հասնենք նրան, որ որոշ փրկարարներ պարգեւատրման ձեւով բնակարաններ ստանան»,–նշեց նա։
Հիշեցնենք, Ֆելիքս Ցոլակյանը մինչ այդ հայտարարել էր նաև, որ ԱԻՆ-ում օպտիմալացում է լինելու:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադառնալով Մամուլում տեղ գտած այն լուրերին, թե նա էր խորհուրդ տվել Վանեցյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ու հիմա, երբ նման կերպ Արթուր Վանեցյանին ազատեցին այդ պաշտոբնից, հավանական է, որ նա էլ հրաժարական տա՞, ասել էր.