Գերմանիայում տղամարդու և շան դիերը 8 տարի մնացել են բնակարանում
Գերմանիայի Զենդեն քաղաքում տղամարդու եւ շան դիերը 8 տարի մնացել են բնակարանում, հաղորդում է Vesti-ն: Դիերը հայտնաբերել են հրշեջները, երբ շենքից տարհանել են բնակիչներին:
Հրշեջները ստիպված են եղել կոտրել բնակարաններից մեկի դուռը, քանի որ ոչ ոք չի արձագանքել նրանց թակոցներին: Բնակարանում նրանք տղամարդու կմախք եւ շան դի են հայտնաբերել, շունը սատկել է սովից, գրում են գերմանական ԶԼՄ-ները:
59-ամյա տղամարդուն վերջին անգամ տեսել են 2011-ին: Նրա փոսարկղը կոտրված է եղել, իսկ բակում կայանված է եղել նրա ժանգոտած մեքենան: Պարզվել է, որ հարեւանները տարբեր հաստատությունների են դիմել տարօրինակ հոտի պատճառով, սակայն ոստիկանությունն ու այլ համապատասխան մարմիններ չեն համաձայնել նրանց հետ, որ դա մահացած մարդու հոտ է:
Տղամարդը հացթուխ էր, աշխատանքից հեռացել էր ալյուրի փոշուց ալերգիայի պատճառով, մենակ էր ապրում: