Արցախի դրոշը՝ «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ (Տեսանյութ)
Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված է եղել ընդհատել հանդիպումը:
Երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, ինչն առաջացրել է ադրբեջանական թիմի անձնակազմի և երկրպագուների զայրույթը:
«Դյուդելանժը» ներողություն է խնդրել «Ղարաբաղի» անձնակազմից՝ նշելով, որ տեղի ունեցածը եղել է սադրանք: