ԱԺ–ի ընդունած նոր օրենքը խնդիրներ է ստեղծելու աշխատողների և գործատուների համար. Թադևոս Ավետիսյան (Տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր միաձայն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով համատեղությամբ աշխատանք կատարողների համար անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում, ինչպես նաև նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումների սահմանում։