Ամերիկացին հայտնվել է բանտում Թրամփին քննադատող լրագրողներին սպառնալու պատճառով
Ամերիկացին դատապարտվել է 4 ամսվա բանտարկության այն բանից հետո, երբ սկսել է սպառնալ տեղի լրագրողներին, որոնք քննադատել էին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ճշտվում է, որ 69-ամյա ամերիկացին նաեւ պետք է 3,5 հազար դոլար տուգանք վճարի։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ The Boston Globe թերթի լրագրողները հրապարակել են հոդված, որով կոչ էր արվում ԱՄՆ բոլոր տպագիր պարբերականներին հայտարարել լիբերալ ԶԼՄ-ների վրա Թրամփի հարձակումների անթույլատրելիության մասին։
Դրանից հետո ամերիկացին սկսել է զանգահարել խմբագրություն եւ աշխատակիցներին սպառնալ հաշվեհարդարով։
Աշխատակիցների բողոքների պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել խմբագրությունը վերցնել շուրջօրյա պաշտպանության տակ։