«Լիվերպուլը» տուգանվեց 200 հազար ֆունտ ստերլինգով՝ խուսափելով որակազրկումից
«Լիվերպուլը» տուգանվել է 200 հազար ֆունտ ստերլինգով «ՄԿ Դոնսի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի խաղում (2:0) հանդես գալու իրավունք չունեցած ֆուտբոլիստի խաղադաշտ դուրս բերելու համար, հաղորդում է մրցաշարի կայքը։
Գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը խուսափել է որակազրկումից։ Ֆուտբոլիստը 22-ամյա իսպանացի Պեդրո Չիրիվելան է, որը 63-րդ րոպեին փոխարինել էր Նաբի Կեյտային։ Նա 2019թ․ հունվարին վարձակալությամբ տեղափոխվել էր իսպանական «Էստրեմադուրա», իսկ սեպտեմբերին դարձյալ միացել «Լիվերպուլին», սակայն Անգլիական ֆուտբոլային լիգան չի ստացել ֆուտբոլիստի մասին համապատասխան փաստաթուղթ։