Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ. Ընդգրկել է մոտ 3.5 հա տարածք
Հոկտեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 200 քմ, Մասիս քաղաքում՝ մոտ 5000 քմ, Վեդի քաղաքում՝ 5000 քմ, 1000 քմ,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ մոտ 1.5 հա,
Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ մոտ 4000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: