«Վայրագություն». այսպես է Պրիգոժինն անվանել հետաքրքրությունը հիվանդ Անաստասիա Զավորոտնյուկի նկատմամբ
Անաստասիա Զավորոտնյուկի անունը շարունակում է մնալ թերթերի շապիկներին եւ որոնողական համակարգերի առաջի տողերում։ Նրա հիվանդությունը մեկնաբանում են բժիշկները, ընկերները, օտար անձինք, նրանց միացած գուշակները։ Փառք Աստծո, դերասանուհին այդ ամենը չի լսում եւ չի տեսնում. նրա հիվանդասենյակում չկա ոչ հեռախոս, ոչ հեռուստացույց։ Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը զայրացած է տեղի ունեցածի պատճառով։ Dni.ru-ի թղթակիցը նրա հետ խոսել է այդ թեմայով։
«Դա մեր ժամանակների վայրագություն է, երբ մարդուն թույլ չեն տալիս հանգիստ բուժվել, զբաղվել սեփական առողջությամբ։ Ինձ թվում է՝ առհասարական էթիկապես ճիշտ չէ նմանատիպ վակխանալիա բարձացնել»,- հավատացած է Վալերիայի ամուսինը։
«Ինքս փորձում եմ չդիպչել այդ թեմային։ Ինձ թվում է՝ Նաստյան շատ լավ մարդ է եւ նրան ուղարկում եմ բոլոր հնարավոր լիցքերը, որպեսզի նա հնարավորինս շուտ առողջանա»,- ասել է Պրիգոժինը։
Պրոդյուսերի կարծիքով՝ հանրության անառողջ հետաքրքրությունը մահվան եւ հիվանդության հանդեպ հայտնիության հետեւանքն է. «Ահա՝ ինչու է ավելի ճիշտ անձամբ ամեն ինչ պատմել մամուլին. երբ բացատրել ես, այլեւս ոչ ոք չի հետապնդում։ Նույն Իոսիֆ Կոբզոնն ուղիղ խոսում էր իր օնկոլոգիական հիվանդության մասին, եւ ոչ ոք նրան չէր հետեւում, հեռուստաշոու չէր կազմակերպում»,- ասել է նա։