Ազգային արգելոցում զայրացած որմզդեղնը հարձակվել է կնոջ վրա (Տեսանյութ)
Կոլորադո նահանգի բնակչուհուն հաջողվել է ծանր վնասվածքներից խուսափել, երբ Էսթես Պարկ քաղաքի ազգային արգելոցում նրա վրա է հարձակվել որմզդեղնը, փոխանցում է Nat-geo-ն:
«Զայրացած որմզդեղնը հարձակվել է զբոսանքի եկած զբոսաշրջիկներից մեկի վրա: Գետնին ընկնելով՝ նա ստիպված էր կենդանուն հետ մղել ոտքերով: Կողքից անցնող տղամարդը փորձել է պաշտպանել կնոջը, բայց արդյունքում ընկել է եւ գլուխը քարին հարվածել»,- հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Զբոսաշրջիկին օգնության է հասել արգելոցի աշխատակից Բրայան Բերգը, որն իր մեքենան կայանել է կենդանու եւ կնոջ միջեւ: Որմզդեղնը մի քանի անգամ փորձել է հարձակվել մեքենայի վրա:
Colorado Parks and Wildlife ընկերության ներկայացուցիչ Ջեյսոն Քլեյը որմզդեղնի պահվածքը բացատրել է էգերի իր հարեմը պաշտպանելու ձգտմամբ: Նա նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է այս կենդանիներից հեռու մնալ, հատկապես նրանց զուգավորման շրջանում:
Միջադեպից հետո գլխի վնասվածքով տղամարդուն հոսպիտալացրել են, զբոսաշրջիկը որոշել է բուժօգնության չդիմել: