Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կվաճառի իր դիզայներական հագուստն ու կոշիկները (Լուսանկար)
Քարդաշյան-Ջեններ ընտանիքը թողարկում է վերավաճառքի սեփական նախագիծը՝ Kardashian Kloset։ Դրա շնորհիվ քույրեր Քիմի, Քորթնիի, Քլոեի, Քենդալի եւ Քայլիի, ինչպես նաեւ նրանց մոր՝ Քրիսի երկրպագուները կարող են դիզայներական հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ գնել նրանց զգեստապահարանից։ Հայտարարված ապրանքանիշերի ցանկում են Saint Laurent-ը, Chanel-ը, Off-White-ը, Louis Vuitton-ը, Gucci-ն, Dior-ը եւ Prada-ն։