Հայկական «Արմաթ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ. Եթովպիայի հետ հուշագիր կստորագրվի
Հոկտեմբերի 8-ին, «ԴիջիԹեք-2019»-ի շրջանակներում Եթովպիայի հետ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ այդ երկրում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Գիտեք, որ պետությունը մինչեւ տարեվերջ պատվիրել է եւս 284 «Արմաթ» տեղադրել: Վերջում կունենանք 600 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ինչն աննախադեպ է: Մենք կլինենք ունիկալ երկիր, որի ամբողջ կրթական համակարգը հնարավորություն ունի 10 տարեկանից ինժեներական կրթություն ստանալ»,-ընդգծեց նա: