Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 1-ը բոլորի, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանի աչքի առաջ է եղել. Նա աջակցո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին

«Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին։ Վերջինս երկար լռությունից հետո ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ ու պատրաստվում է նորից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել։


Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ է աչքի ընկել ոչ ստանդարտ հայտարարություններով , բայց և չենք կարող հերքել, որ իր ղեկավարած կուսակցությունը տևական ժամանակ և հատկապես Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ունեցել է հակաիշխանական կեցվածք, կուսակցության անդամները եղել են փողոց դուրս եկած քաղաքացիների կողքին։ Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, մեղմ ասած, տարակարծությունների առիթ է հանդիսանում։ Վերջինս, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքին, մասնավորապես նշել է. «Նրան պահում են կալանքի տակ, բայց, կարծես, սպանությունների հետ կապված փաստեր չկան, որպեսզի ինքը կալանավորված մնա»: Հուսամ՝ այդպիսի փաստեր իրոք կան, ի հայտ կգան բուն դատավարության ընթացքում»։

Ստացվում է՝ Հովհաննիսյանն առնվազն կասկածի տակ է դնում Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, պատկան մարմինների գործողությունները Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ։


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց՝ «Ժառանգություն» կուսակցությունում Ռոբերտ Քոչարյանին աջակցելու, նրա հետ համագործակցելու որևէ հարց չի քննարկվել, և դա իրենց օրակարգում չկա. «Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկումներին, ապա ազատ եք՝ կարող եք իր խոսքերի մեկնաբանություններն իրենից ստանալ։ Անկեղծ՝ ես այս տպավորությունը չեմ ստացել»։

Ըստ Գրիգորյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է պարզապես հակադրվել այն տեսակետին, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։


Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցում էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շրջանակներում, «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այժմ Հովհաննիսյանի կամ նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցության հնարավորություն չեն քննարկում. «Նման հարց մեր կուսակցությունում չի քննարկվել։ Ամիսներ առաջ մենք հանդիպում ենք ունեցել «Ժառանգություն» կուսակցության ղեկավարության հետ, քննարկել ենք երկրի ընդհանուր իրավիճակը, համեմատել ենք մեր քաղաքական ուժերի դիրքորոշումները Հայաստանի քաղաքական օրակարգի վերաբերյալ, դրանից հետո քննարկումներ չենք ունեցել։ Այս փուլում նման քննարկումների համար առիթ չենք տեսնում»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցն իսկապես քաղաքական նշանակություն ունի, և շատ քաղաքական ուժեր իրենց դիրքորոշումն են դրա վերաբերյալ հայտնում։ Մեր կուսակցությունն այդ հարցին չի անդրադարձել, ու մենք դիրքորոշում չենք հայտնել։ Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշմանը, ըստ իս, դա լուրջ հարց է և համալիր մոտեցում է անհրաժեշտ՝ հաշվի առնելով բոլոր քաղաքական և իրավական գործոնները։ Ես այս պահի դրությամբ կդժվարանամ որևէ գնահատական տալ»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հնարավոր համագործակցության մասին, ասաց. ««Ժառանգության» հետ մենք համագործակցության երկար ճանապարհ ենք անցել, իր խոսքը լսելու հնարավորություն դեռ չեմ ունեցել, բայց համագործակցության շարունակության առումով՝ որևէ խնդիր չեմ տեսնում։ Առավել ևս՝ իշխող քաղաքական ուժը բավականին ոչ ամբողջական է ընկալում այն փորձությունները, որ սպասվում է հինգերորդ շարասյան ու ռևանշիստների կողմից։ Այն ուժերը, որոնք եղել են հեղափոխության ակունքներում, տասնամյակներ պայքարել են նախկին ռեժիմի դեմ, բնականաբար ուզում են ամրագրել հեղափոխությանը»։

Քոչարյանի հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկումներին Մակեյանը համաձայն չէ. «Մեծ հաշվով, Մարտի 1-ի հետ կապված փաստական ու իրավական գնահատականները պետք է դատարանում տրվեն, բայց Մարտի 1-ը ժողովրդի աչքի առաջ է եղել, մարդիկ իրենց մաշկի վրա են զգացել։ Ես հիշում եմ՝ Արմեն Մարտիրոսյանին կալանավորեցին, մենք բոլորս փակված էինք… իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն ազատության մեջ էր, բայց ամբողջ ժողովուրդը՝ և՛ դրսում, և՛ ներսում զգում էր այդ գաղջ, ծանր մթնոլորտը։ Հիմա այն, ինչ որ վարձկանները թատերական ներկայացնում են՝ իրականությանը չի համապատասխանում։ Դա ամբողջ հայ ժողովրդի ցավն է ու դրա համար պետք է պատասխան տան նրանք, ովքեր մասնակցել են»։

Միևնույն ժամանակ, Պետրոս Մակեյանը շեշտեց՝ միայն Քոչարյանը չէ, որ պետք է պատասխան տա։ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կալանավորված չէ, կամ Հայկ Հարությունյանին, եթե ժամանակին կալանավորեին՝ հիմա սպանված չէր լինի։ Ես ինքնասպանության վարկածն ամենավերջին տեղն եմ դնում։ Այս բոլորը պետք է հաշվի առնել, ես, Րաֆֆի Հովհաննիսյանին հարգելով՝ այդ հարցում իր հետ բացարձակ համամիտ չեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Նյութի սկզբնաղբյուրը՝ 1in.am

դիտվել է 693 անգամ
Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan