Մասիսում այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 01:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի թիվ 33 շենքի դիմաց կայանած «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 01:58-ին: Այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը՝ մասնակի: