Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամին:
Կառավարությունից Operativ.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, եւ մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Սինգապուրը պատրաստակամ զարգացման ճանապարհին ձեռք բերած փորձառությունը կիսել Հայաստանի հետ:
Անդրադառնալով առեւտրատնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ այսօր Եվրասիական միության եւ Սինգապուրի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվելիք համաձայնագրերը լուրջ ազդակ կհաղորդեն առեւտրաշրջանառությանը եւ նոր հեռանկարներ կբացեն գործարար շրջանակների համար: