Ալիխանյան Եղբայրների փողոցում հրդեհ է բռնկվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 01:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ալիխանյան Եղբայրների փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:22-ին, մարվել՝ 01:37-ին:
Այրվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մհեր Ե.) անվակամարը, շարժիչի ծածկոցը, բեռնախցիկը եւ ցուցիչների վահանակը՝ մասամբ եւ ջերմահարվել՝ դիմապակին: