Թմրանյութը քաղել էին վայրի աճած կանեփի թփից, բայց չհասցրեցին օգտագործել (Տեսանյութ)
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու:
Ոստիկանությունից հայտնում են, որ Նուբարաշենի 29-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց թերթով փաթեթավորած կանեփանման չորացված զանգված, իսկ մյուս գրպանից հայտնաբերվեց երկու կաթուցիչ:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել է Արտաշատի մոտակայքում վայրի աճած կանեփի թփից օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: