Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ
Հոկտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: