ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից և մոտ 10 000 դոլար վերջնահաշվարկ և պարգևատրում ստացել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից՝ հավանաբար, թոշակային տարիքի պատճառով:
Ուշագրավն այն է, որ Վարդանյանը ՊԵԿ-ից հեռացել է ոչ դատարկաձեռն: Ավելին՝ ամբողջ համակարգը վրդովված խոսում է Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա վիթխարի վերջնահաշվարկ է ստացել, դրանից բացի ևս 3-4 մլն դրամ, թերևս որպես պարգևատրում:
Համակարգում զայրացած են, թե ինչու պետք է կադրերի վարչության պետը ազատվի և մոտ 10 հազար դոլարի չափ փող ստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: